
ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԱՂՏՆԻ ՎԱՐՈՐԴ Է ԱՇԽԱՏԵԼ
Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը հունիսին մեկ օր գաղտնի տաքսիի վարորդ է աշխատել Օսլոյում: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Ինչպես հայտնում է պաշտոնյան, նման կերպ ինքը ցանկացել Է ուղղակի կերպով շփվել իր ընտրողների հետ: Նրա խոսքերով, “տաքսին այն սակավաթիվ վայրերից է, որտեղ մարդիկ իսկապես կիսվում են իրենց հայացքներով”:
Վարչապետը հագել է տաքսիի վարորդի համազգեստ ու սև ակնոցներ և բացահայտել է իր ով լինելը միայն այն դեպքերում, երբ ուղևորները կարողացել են ճանաչել իրեն:
Նշենք, որ Նորվեգիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերին:
12.08.2013