ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

16-ամյա հայ ծրագրավորող Արթուր Տեր-Գրիգորյանն ստեղծել է հասարակական տրանսպորտի էլեկտրոնային ուղեցույց: Կայքն առայժմ գտնվում է փորձնական տարբերակում: Կայքի միջոցով հնարավոր է մի քանի վայրկյանում տեղեկանալ Երևան քաղաքի հասարակական տրասնպորտային միջոցների երթուղիների ու համարների մասին: Որոնում կատարելու համար անհրաժեշտ է ընդամենը գրել փողոցի անունը կամ երթուղու համարը: Առաջիկայում Արթուրը նախատեսում է ավելացնել նոր ֆունկցիաներ ու պարբերաբար թարմացնել կայքի տվյալների բազան: Կայք կարող եք այցելել հետևյալ հղումով. http://marshrutinfo.do.am/123.htm:

13.08.2013