
ԲԵԼԳԻԱՅՈՒՄ 10 ՀԱԶԱՐ ՀԱՎԿԻԹԻՑ ՁՎԱԾԵՂ ԿՊԱՏՐԱՍՏԵՆ
Բելգիական Մալմեդի քաղաքում ձվածեղ կպատրաստեն հազարավոր մարդկանց համար: Այս ավանդույթը գոյություն ունի արդեն 18 տարի: Կեսօրին տեղի միաբանության 80 անդամներ կսկսեն պատրաստել 4,5 մետր շառավիղով և 1,5 տոննա քաշով այս կերակուրը: Դրա համար նրանք կօգտագործեն 10 հազար հավկիթ:
Աշխարհում գոյություն ունի հսկայական ձվածեղի 7 միաբանություն: Բացի Բելգիայից, ևս երկուսը գործում են Ֆրանսիայում, մեկական էլ՝ Արգենտինայում, Կանադայում, Նոր Կալեդոնիայում և ԱՄՆ-ում:
15.08.2013