“Ի˚ՆՉ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ” ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN) օգոստոսի 13-ից 21-ը Երևանում իրականացնում է «Ի՞նչ է եվրոպական քաղաքականությունը» ուսուցողական դասընթացը: Ծրագրին մասնակցում են Հայաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Մոլդովայից, Լատվիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից և Ուկրաինայից երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում: Ուսուցողական ծրագրի ընթացքում քննարկվելու են ժողովրդավարության, մարդու իրավունքների, եվրաինտեգրման գործընթացի հիմնախնդիրները: Երիտասարդները կներկայացնեն միասնական Եվրոպա կառուցելու իրենց տեսլականը :

Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN) հիմնադրվել է 2006 թ. նոյեմբերի 10-ին Երևանում: 2009 թ. Ոստայնը Եվրախորհրդում ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ` միավորելով հայկական երիտասարդական 12 կազմակերպություն` Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից և Ֆրանսիայից:

«Ոստայնի» նպատակն է աջակցել և նպաստել Սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը, երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, մասնակցել ազգային և միջազգային երիտասարդական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

16.08.2013