ՇՎԵԴԻԱ. “ՀԻՋԱԲՈՎ ՑՈՒՅՑ”

Տասնյակ շվեդուհիներ, որոնք տարբեր դավանանքի ներկայացուցիչներ են, համացանցում տեղադրել են լուսանկարներ, որոնցում իրենք հիջաբով են: Նման կերպ նրանք իրենց հավատարմությունն են հայտնել այն մուսուլման կնոջը, որին ծեծել էին Ստոքհոլմում ավանդական հագուստով քայլելիս:

Թերթերում “հիջաբով ցույց” անվանումն ստացած այս ակցիայի մասնակիցների շարքում են շվեդական խորհրդարանի երկու պատգամավորներ, որոնք իրենց առջև նպատակ են դրել հասարակության ուշադրությունը հրավիրել տվյալ խնդրի վրա:

20.08.2013