ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԱՂՈԹԻ ՍԻՐԻԱՅԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հռոի Պապ Ֆրանցիսկոսը հրավիրել է տարբեր կրոնի ներկայացուցչներին սեպտեմբերի 7-ին աղոթել իր հետ միասին Սիրիայում և Մերձավոր Արևելքում խաղաղության համար:
Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, Հռոմի Պապը կտրականապես քննադատել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը՝ հավելելով, որ “վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները խորապես խոցել են իր սիրտը”: “Ողջ աշխարհը պետք է տեսնի հաշտության քայլեր և լսի հաշտության խոսքեր”, – նշել է Ֆրանցիսկոսը՝ կոչ անելով միջազգային հանրությանը Սիրիայի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: “Բռնության գործադրումը խաղաղություն չի բերի: Պատերազմը պատերազմ է: Բռնությունը բռնություն է ծնում”, – ասել է նա:

02.09.2013