ԵՄ-ն պաշտոնական դիրքորոշում է հայտնել

ԵՄ-ն պաշտոնական դիրքորոշում է հայտնել ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ։ ԵՄ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

“Այս տարվա հուլիսին, երեք ու կես տարի անց, մենք ավարտել ենք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ (ներառյալ ԽՀԱԱՀ) բանակցությունները։ Այս համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին ԵՄ-ի աջակցությամբ առաջ շարժվել համապարփակ արդիականացման և բարեփոխման ծրագրով՝ հիմնվելով ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման վրա։

Մենք հաշվի ենք առնում Մաքսային միությանը միանալու Հայաստանի բացահայտ ցանկությունը։ Մենք ակնկալում ենք Հայաստանից ավելի լավ հասկանալ` որոնք ենք իրենց նկրտումները, և ինչպես են ցանկանում ապահովել դրա և Ասոցացման համաձայնագրով ու ԽՀԱԱՀ-ով ստանձնած պարտավորությունների համատեղելիությունը։ Այս խորհրդակցությունների ավարտից անմիջապես հետո մենք կանենք մեր եզրակացությունները հետագայի վերաբերյալ։ Ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ԱԱ/ԽՀԱԱՀ–ն բոլորի համար շահեկան բարեփոխումների նախագիծ է և ոչ թե զրոյական ելքով խաղ և կարող է համատեղվել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ”։

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ