Թափուր աշխատատեղ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ում

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ ծրագրերի համակարգողի ասիստենտի թափուր աշխատատեղի համար:

Աշխատանքի համարկարող են դիմել 18 տարին լրացած, բարձրագույն կրթությամբ, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին գերազանց տիրապետող, եռանդուն և շփվող երիտասարդներ: Հասարակական կազմակերպությունում աշխատանքի կամ կամավորականի փորձը ցանկալի է:

Թափուր աշխատատեղի մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) info@europeanintegration.am էլեկտրոնային հասցեին «Թափուր աշխատատեղի մրցույթին մասնակցության հայտ» նշումով: Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 27-ը: Վերջիններիս ուսումնասիրությունից հետո մեր աշխատակազմը կկապվի համապատասխան թեկնածուներին:

Աշխատանքի բնութագրի եւ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-588-911 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ 10:00-18:00 կամ գրել վերը նշված էլեկտրոնային հասցեին:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ