Ք. ԷՇԹՈՆ. ԱԼԳ ԵՐԿՐՆԵՐԻ ՎՐԱ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՎՈՒՄ

Երկրներն իրենք պետք է որոշում ընդունեն Եվրամիության՝ “Արևելյան գործընկերություն” նախաձեռնությանը մասնացելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, հաղորրդում է ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոնը:

Էշթոնի խոսքերով՝ ներկա պահին ԱլԳ գործընկերների վրա ճնշում է գործադրվում՝ երկրներին դեպի այս կամ այն որոշումն ուղղելու նպատակով:

Իր հերթին, Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչյուսը, անդրադառնալով Վիլնյուսում նոյեմբերի վերջին կայանալիք “Արևելյան գործընկերություն” գագաթաժողովին, նշել է, որ Լիտվան կանի ամեն ինչ, որպեսզի գագաթաժողովը հաջող ընթանա:

10.09.2013