Այց Կիև

Մեր կազմակերպության անդամներից Քրիստինե Հովսեփյանը վերջերս մեկշաբաթյա այցով եղել է Կիևում, որտեղ մասնակցել է Լեհաստանի Առաջնորդների դպրոցի կողմից կազմակերպված «Արևելյան գործընկերության քաղաքական առաջնորդների դպրոց» ծրագրին:

Այս ծրագրի շրջանակներում անցկացվել են սեմինարներ և թրեյնինգներ Ուկրաինայի քաղաքական և քաղաքացիական ոլորտների ակտիվիստների կողմից, մասնակիցների և կազմակերպիչների կողմից ներկայացվել և քննարկվել են ժողովրդավարացման գործընթացներն ԱլԳ երկրներում, կազմակերպվել են ուսումնական այց վերլուծական կենտրոններ և հանդիպում-քննարկումներ Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացի ջատագովների և գործընթացում ընդգրկված պատասխանատուների հետ:

Քրիստինեի խոսքերով՝ այցի ընթացքում կազմակերպված հանդիպումներն ու մասնակիցների միջև շփումն ու կարծիքների փոխանակումը հետաքրքիր էին ինչպես ընդհանրապես եվրաինտեգրացիոն գործընթացների շուրջ պատկերացումներն ու գիտելիքներն ավելի ամբողջական ու առարկայան դարձնելու տեսանկյունից, այնպես էլ ԱլԳ երկրներում ներկա իրավիճակի և ինտեգրման գործընթացների համեմատության և փորձի փոխանակման առումով:

*Ծրագրի լուսանկարները

2013/09/10