Ֆրանս-գերմանական հաշտության փորձը

Մեր կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը մասնակցել է միջազգային մի ծրագրի, որն իր մեջ ներառում էր եվրոպական փորձի բավականին հետաքրքիր դրսևորումներ:

Ֆրանսիայի և Գերմանիայի միջև դարավոր թշնամանքին վերջ դրած Ելիսեյան հաշտության պայմանագրի 50-րդ տարեդարձի կապակցությամբ այս երկրների արտգործնախարարությունները նախաձեռնել էին “Հրավեր ապագայի գործիչներին” ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության անդամ վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) գործող ֆրանսիական և գերմանական դեսպանատները առաջարկել էին յուրաքանչյուր երկրից մեկական մասնակցի թեկնածություն: Հայաստանից ծրագրին մասնակցելու հրավեր էր ստացել Կարեն Բեքարյանը:

Ծրագրի շրջանակներում Փարիզ, Բեռլին և ֆրանս-գերմանական սահմանամերձ տարածաշրջան (Ֆորբախ և Սաարբրյուքեն) այցելած ԱլԳ երկրների հասարակական և քաղաքական գործիչները հաղորդակից եղան ֆրանս-գերմանական բարեկամության հաստատման փորձին, ինչպես նաև ակտիվ քննարկումներ ծավալեցին ԵՄ ԱլԳ նախաձեռնության, ծրագրի գործընկեր երկրների արտաքին կապերի, երկրի ներսում ընթացող բարեփոխումների և այլ թեմաների շուրջ:

Ծրագրի լուսանկարները

2013/09/10