ԱլԳ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Սեպտեմբերի 13-ին նախարարական հանդիպումից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս՝ պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ:

12.09.2013