Թարգմանչական ծառայությունների մատուցման մրցույթ

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ԵՄ կողմից ֆինանսավորվող “Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն (SolveNet)” ծրագրի շրջանակում հրավիրում է համագործակցության ստորև ներկայացված երկրներից որևէ մեկում հիմնադրված, թարգմանչական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց` հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն թարգմանչական ծառայություններ մատուցելու նպատակով: Պայմանագիրը կնքվելու է 16-18 ամիս ժամկետով և ողջ ժամկետի համար ծառայության վճարը կազմելու է առավելագույնը 5000 եվրո:

Վերոնշյալ ծառայությունների մատուցման մրցույթին մասնակցելու համար info@europeanintegration.am էլ. հասցեին պետք է ուղարկել նամակ հետևյալ կից փաստաթղթերով`

1.հակիրճ տեղեկատվություն կազմակերպության և կազմակերպության փորձի մասին,

2.իրավաբանական անձի պետական գրանցման

վկայականի scan արված տարբերակը:

Խնդրում ենք նամակն ուղարկել մինչև ս.թ. օգոստոսի 15-ը ներառյալ և վերնագրել այն “Թարգմանչական ծառայությունների մրցույթին մասնակցության հայտ”, ինչպես նաև նամակում

նշել կոնտակտային տվյալներ: “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ անձնակազմը կկապվի միայն այն ընկերություններին, որոնք կուղարկեն անհրաժեշտ նամակն անհրաժեշտ տեղեկատվությամբ մինչև սահմանված վերջնաժամկետը:

Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-588-911 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ 10:00-18:00 կամ գրել վերը նշված էլեկտրոնային հասցեին:

Կանխավ շնորհակալություն:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ

____________________

  • ԵՄ անդամ-պետություններ ( Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Միացյալ Թագավորություն) կամ
  • ԵՀՔ երկրներ (Ալժիր, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Եգիպտոս, Վրաստան, Իսրայել, Հորդանան, Լիբիա, Մոլդովա, Մարոկկո, Արևմտյան ափի և Գազայի հատվածի Պաղեստինի Ինքնավարություն, Ռուսաստանի Դաշնություն, Սիրիա, Թունիս, Ուկրաինա) կամ
  • ԵՄ անդամակցության թեկնածու երկրներ (Ալբանիա, Բոսնիա, Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն, Մոնտենեգրո, Սերբիա՝ ներառյալ Կոսովո, Թուրքիա) կամ
  • ԵՏՏ այլ անդամ-պետություններ (Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա)