ԵՄ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐՆԵՐ ՎԱՍԻԼԻՈՒՆ ԵՎ ՖՅՈՒԼԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՆԱԿՑԵՆ ԱլԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրթության, մշակույթի, բազմալեզվության և երիտասարդության հանձնակատար Վասիլիու Անդրուլան և Եվրոպական արտաքին գործողությունների գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը կներկայացնեն Եվրոպական միությունը Արևելյան գործընկերության երրորդ ոչ-պաշտոնական երկխոսությանը, որը կկայանա ս. թ. սեպտեմբերի 13-ին՝ Երևանում: Հանդիպմանը կմասնակցեն նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ Արևելյան գործընկերության պետություններից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից;

Հանձնակատար Ֆյուլեն և գլխավոր քարտուղարի տեղակալ Շմիդը կմասնակցեն արտգործնախարարների նիստին ներկայացնելով ԵՄ Բարձր ներկայացուցիչ և հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնին: Արևելյան գործընկերության և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից բացի Գլխավոր քարտուղարի տեղակալ Շմիդը կքննարկի արտաքին քաղաքականությանն այլ ընդհանուր հետքրքրության հարցեր՝ ներառյալ Իրանը, Սիրիան և Եգիպտոսը: Հանձնակատար Վասիլիուն ԵՄ նախագահող պետության՝ Լիտվայի Կրթության և գիտության նախարար Դաինուշ Պավալկու հետ կմասնակցի Կրթության նախարների առանձին նիստին:

Ոչ-պաշտոնական երկխոսության նիստերը կօգնեն նախապատրաստել ս.թ. նոյեմբերի 28-ից 29-ը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովը: Նիստերի շրջանակներում վերահաստատվում է ԵՄ հանձնառությունը Արևելյան գործընկերության զարգացման և ոլորտային համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

«Ոչ-պաշտոնական երկխոսությունները գերազանց հնարավորություն են գործընկերներ պետությունների հետ քաղաքական և տնտեսական բարեփոխումների գործընթացները քննարկելու ինչպես նաև առանձին որոլորտներում՝ տրանսպորտի, կրթության և այլն, համագործակցությունը խորացնելու նոր ուղիների բացահայտման համար: ԵՄ-ն հանձնառու է այս գործընկերության զարգացմանը՝ հիմնվելով իր գործընկեր պետությունների կողմից անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու ցանկության և հնարավորության վրա», ասաց հանձնակատար Ֆյուլեն Երևան մեկնելու նախօրեին:

Հանձնակատար Վասիլիուն կներկայացնի Էրազմուս+՝ ԵՄ-ն նոր կրթական, ուսումնական, երիտասարդության և սպորտի ծրագրով նախատեսված հնարավորություններն Արևելյան գործընկերության այն ուսանողների համար, որոնք նպատակ ունեն իրենց գիտական աստիճանյերի մի մասը ստանալ |ԵՄ համալսարաններում:

Հանձնաժողովը նախատեսում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրները ծրագրի շրջանակներում ստանան տարեկան 400 մլն եվրո մարդկանց շարժունակության հնարավորությունների և համագործակցության համար: Ներկայումս Տեմպուս ծրագրով ֆինանսավորվող կարողությունների հզորացման ծրագրերը կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում Էրազմուզ+ ծրագրի միջոցով:

“Գործող Տեմպուս և Էրազմուս Մունդուս ծրագրերն Արևելյան գործընկերության տարածաշրջանում իրենց մեկնարկից ի վեր մեծ հաջողություններ են գրանցել, և ես ուրախ եմ նշել, որ մենք կկարողանանք աջակցել ավելի շատ ուսանողների Էրազմուս + ծրագրով: Որակյալ կրթությունը մեր հասարակությունների բարեկեցույան և կայունության համար հիմնարար դեր են կատարում: Առանց արդյունավետ գործող կրթական համակարգերի չի կարող լինել ոչ առաջընթաց, ոչ էլ՝ զարգացում, ասաց հանձնակատար Վասսիլիուն:

Արևելյան գործընկերության պետությունների ուսանողները նաև հնարավորթյուն կունենան ստանալ համատեղ մասթեր ծրագրերի կրթաթոշակներ:

13.09.2013

Աղբյուրը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակություն