ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՎԱՐՇԱՎԱ, ՀՌՈՄ ԵՎ ՎԱՏԻԿԱՆ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Սեպտեմբերի 18-20 նախարար Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում։

Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը։ Վատիկանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում կունենա Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար Դոմինիկ Մամբերտիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

17.09.2013