ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 ”Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը “Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն” ՊՈԱԿ աջակցությամբ մեկնարկել է “Երիտասարդության ձայնը-3″ ծրագիրը, որի շրջանակում անցկացվելու է 1 թրեյնինգ Երևանում և 1 կոնֆերանս Ստեփանակերտում արտաքին քաղաքականության առավել արդի և կարևոր թեմաների շուրջ:

Նշենք, որ “Երիտասարդության ձայնը 3” ծրագիրը հանդիսանում է 2012 թվականին իրականացված “Երիտասարդության ձայնը” ծրագրի առաջին 2 փուլերի տրամաբանական շարունակությունը և, հետևաբար, այս փուլին մասնակցության նախապատվությունը տրվում է առաջին 2 փուլերի մասնակիցներին: Սակայն քանի որ վերջիններիս շրջանում անցկացված հարցման արդյունքում կլինեն տեխնիկական պատճառներով բացակա մասնակիցներ, “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն հայտարարում է հայտերի ընդունում Երևանում անցկացվելիք թրեյնինգի` սահմանափակ քանակով նոր մասնակիցների համար:

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 35 տարեկան քաղաքագետներ, միջազգայնագետներ, լրագրողներ, պատմաբաններ, տնտեսագետներ, հոգեբաններ և այլ ակտիվ երիտասարդներ, ովքեր մշտապես բնակվում են ՀՀ-ում:

Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին, կարող եք info@europeanintegration.am էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և հակիրճ շարադրանք, թե ինչու եք ցանկանում մասնակցել “Երիտասարդության ձայնը 3” ծրագրին: Խնդրում ենք հայտերն ուղարկել “Ծրագրին մասնակցության հայտ” նշումով: Քանի որ տեղերի քանակը խիստ սահմանափակ է, ստացված դիմում հայտերը կենթարկվեն նախնական ուսումնասիրության, ինչից հետո թրեյնինգի կհրավիրվեն միայն համապատասխան թեկնածուները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 25-ն է:

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-588-911 հեռախոսահամարով:

Հարգանքներով՝

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ