“ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ՓԱԿՈՒՂԻՆ”. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՁևԱՉԱՓԻ ՀԱՐՑԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանից հայ և ադրբեջանցի փորձագետները տարածել են մի փաստաթուղթ, որը մշակվել է նրանց հերթական հանդիպման ժամանակ Բեռլինում: Փաստաթուղթը ներառում է երկխոսության հարթակների ձևաչափի հարցերի շուրջ առաջարկներ:

Ստորև ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ:

“Հաղթահարելով փակուղին” նախագծի շրջանակներում հերթական հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերի 13-17-ը Բեռլինում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանի փորձագետների խումբը մշակել է երկխոսության հարթակների ձևաչափի շուրջ մի շարք առաջարկներ: Փորձագետները համոզմունք են հայտնում, որ այս առաջարկները կարող են նպաստել կառուցողական երկխոսությանը բոլոր մակարդակներում և դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա: Փորձագետների կարծիքով՝ երկխոսության և բանակցային գործընթացի զարգացման կարևոր պայման է տարածաշրջանի ժողովրդավարացումը: Միաժամանակ երկխոսության հարթակների ձևաչափը պետք է որոշվի ելնելով խաղաղաշինության գործընթացի կոնկրետ նպատակներից, խնդիրներից և ուղղություններից:

Այս խնդրի որոշակի հարցերի շուրջ փորձագետները եկել են կոնսենսուսի և առաջարկում են՝

  • կոչ անել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր մասնակիցներին բանակցային գործընթացի առավել թափանցիկության,
  • ապաքաղաքականացնել և զարգացնել երկխոսության բոլոր հարթակները քաղաքացիական հասարակության մակարդակով,
  • առաջարկել բոլոր իշխանություններին սկսել երկխոսություն իրենց նախկին բնակիչների հետ,
  • ընդլայնել երկխոսության հարթակների ձևաչափը` լայնորեն ընդգրկելով խորհրդարանների, կառավարությունների, կրոնական գործիչների, սփյուռքի ներկայացուցիչների և այլն:

Սույն փաստաթուղթը կազմվել է Ջորջ Մեյսոնի համալսարանի Հակամարտությունների վերլուծության և հաղթահարման ֆակուլտետի Խաղաղաշինության փորձի կենտրոնի (ԱՄՆ) և Հակամարտությունների տրանսֆորմացման “Իմեջին” կենտրոնի կազմակերպչական օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրագործվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և ընկերակցության հարցերի նախարարության աջակցությամբ”:

23.09.2013