ՕՐՎԱ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ. ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԺԱՄԵՐԻ ՊԱՀԱՊԱՆ

Բուքինգհեմյան պալատը թագավորական ժամերի պահապան է փնտրում:

Համապատասխան ազատ աշխատատեղի մասին լուրը տեղադրվել է բրիտանական միապետության պաշտոնական կայքում:

Պահապանը պետք է զբաղվի 1000 ժամից բաղկացած թագավորական հավաքածուով:

Նա պետք է կարողանա մաքրել ժամերի մասերը և նոր մասեր պատրաստել:

Աշխատավարձը տարեկան կազմում է 31200 ֆունտ սթերլինգ: Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը:

24.09.2013