ԺՆԵՎՈՒՄ 60 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԻ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԴԱՄԱՆԴԸ

Sotheby’s աճուրդը ներկայացրել է 59,6 կարատանոց վադագույն բրիլիանտ, որը կվաճառվի Շվեյցարիայի Ժնև քաղաքում ռեկորդային 60 մլն դոլարով:

Ադամանդը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում՝ De Beers ընկերության հանքավայրում 1999 թվականին, մշակվել է և առաջին անգամ ներայացվել Մոնակոյում կազմակերպված ցուցահանդեսում 2003 թվականին: Դրանից հետո այն առաջին անգամ վաճառվել է 2007 թվականին անհայտ գնորդի անհայտ գնով:

26.09.2013