ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԻՐԻԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական օգնություն տրամադրել Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությանը սիրիական զենքի պաշարները ոչնչացնելու համար: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղար Մայքլ Մենը:

“ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել, սակայն նախ պետք է հստակ դիմում ստանա քիմիական զենքի մասին: Ներկայումս մենք ներքին քննարկումներ ենք անցկացնում այն հարցի շուրջ, թե ինչ կարող ենք անել”, – ասել է նա:

30.09.2013