
“Երիտասարդության ձայնը 3″ ծրագրի երևանյան թրեյնինգի ամփոփում
![]() |
![]() |
“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող “Երիտասարդության ձայնը 3” ծրագրի շրջանակներում Երևանում սեպտեմբերի 28-29-ը անցկացվել է թրեյնինգ երիտասարդ միջազգայնագետների, քաղաքագետների, լրագրողների, տնտեսագետների ու պատմաբանների համար: Թրեյնինգին հաջորդելու է նաև կոնֆերանս Ստեփանակերտում, որը անցկացվելու է ս.թ. հոկտեմբերի 9-11-ը և որին մասնակցելու են երևանյան թրեյնինգի լավագույն մասնակիցները:
Երևանյան թրեյնինգի մասնակիցներից լավագույնները որոշվել են համաձայն իրենց ներկայացրած անհատական աշխատանքներին փորձագետների կողմից տրված գնահատականների, ինչպես նաև թրեյնինգի ընթացքում խմբային աշխատանքներին ցուցաբերած ակտիվ մասնակցության:
Ներկայացնում ենք վերը նշված չափանիշներով ամենաբարձր գնահատականներ ստացած և, հետևաբար, Ստեփանակերտի կոնֆերանսին հրավիրվող մասնակիցների անունները՝ ըստ այբբենական հերթականության.
- Ավետիսյան Գրետա
- Գրիգորյան Շանթ
- Երանյան Գոհար
- Հովհաննիսյան Լիանա
- Ղուկասյան Անի
- Մինասյան Նելլի
- Մխիթարյան Հերմինե
- Ոսկանյան Արտակ
- Պողոսյան Անահիտ
- Վերանյան Հովիկ
- Քալանթարյան Լուսինե
Ներկայացնում ենք նաև ռեզերվային ցուցակ, որում ընդգրկված մասնակիցները կստանան հրավեր, եթե վերը նշված մասնակիցներից մի քանիսը (1-3) որևէ պատճառով չկարողանան մասնակցել Ստեփանակերտի կոնֆերանսին`
- Հակոբյան Նելլի
- Ղազինյան Ռիմա
- Մինասյան Նարեկ
Նշենք, որ անկախ ստացված միավորներից և ընթացիկ ակտիվությունից՝ ցանկում ներառված չեն այն մասնակիցների անունները, ովքեր հրաժարվել են մեկնել Ստեփանակերտ: Բացի այդ, բարձր գնահատականներ ստացած մասնակիցների շարքում են եղել նաև երևանյան թրեյնինգին մասնակցած արցախցի մասնակիցներ, ովքեր զիջել են իրենց տեղերը՝ հնարավորություն տալով իրենց հայաստանյան գործընկերներին օգտվել Արցախ այցելելու այս հնարավորությունից:
“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ