ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀՀ ԵՎ ԵՄ-Ի ՄԻՋԵՎ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի պարզեցման և հետընդունման մասին համաձայնագրերին, գրված է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում:

Այս պահից սկսած կարճ ժամանակով ԵՄ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիները կբախվեն նվազագույն խոչընդոտների:

Վիզային ռեժիմի պարզեցումն ուղղված է 180 օրվա ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամկետով վիզաների տրամադրմանը սատարելուն:

Զեկուցող Էդիտ Բաուերը հայտարարել է, որ վիզային ռեժիմի պարզեցումը կարող է նոր ազդակ հաղորդել համագործակցությանը, հատկապես քաղաքացիների տեղաշարժերի առումով, ինչը շատ կարևոր է մարդկանց միջև շփումների տեսանկյունից:

10.10.2013