SolveNet ծրագրի մեկնարկային կոնֆերանսը

Մամլո հաղորդագրություն

ՍՄԱՐԹ զարգացման կենտրոն, Գալաց, Ռումինիա

“Ստորին Դանուբ” եվրաշրջանի միջսահմանային համագործակցության ասոցիացիայի (Ռումինիա), “Ստորին Դանուբ”եվրաշրջանի կայուն զարգացման և եվրաինտեգրման գործակալության (Ուկրաինա), Հանրային քաղաքականությանինստիտուտի (Մոլդովա) և “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության (Հայաստան)

հետ համագործակցությամբ

իրականացնում է

ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՋ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ (SolveNet)

Ծրագիրը

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության “Սևծովյան ավազան 2007-2013թթ.” համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում Գերակայություն 1-ի, այն է՝ աջակցություն համատեղ ռեսուրսների վրա հիմնված միջսահմանային համագործակցությանը, և Միջոց 1.3-ի, այն է՝ տեղական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման համար ադմինիստրատիվ կարողությունների ստեղծում, ներքո: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի կողմից և իրականացվելու է 10.06.2013թ. մինչև 10.12.2014թ.:

Ծրագրի մեկնարկային կոնֆերանսը տեղի կունենա օգոստոսի 28-ին Գալացում:

Համատեղ Գործողության ընդհանուր նպատակին հասնելու համար Ռումինիայից, Ուկրաինայից, Հայաստանից և Մոլդովայից քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև ցանց կստեղծվի, որը կնպաստի և կդյուրացնի քաղաքացիների ներգրավվածության գործընթացը՝ մշակելով և ակտիվացնելով քաղաքացիների ներգրավվածության նոր գործիքներ, ընդլայնելով քաղաքացիական հասարակության և պետական կառավարման միջև համագործակցությունը որոշումների կայացման գործընթացում և խթանելով գործարար միջավայրի մասնակցությունը տեղական և տարածաշրջանային զարգացման քաղաքականություններում և Հանրային-մասնավոր գործընկերությունների ստեղծման գործում:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Էրոյլոր փողոց 64, հեռ./ֆաքս +4 0236 411022 հաղորդակցության պատասխանատու Յուլիա Բանագային, ՍՄԱՐԹ զարգացման կենտրոն, Ռումինիա, Սֆ. Սպիրիդոն փողոց, 800051, Գալաց, հեռ. +4 0723 315627, ֆաքս: +4 0336 101177, Յուլիան Կազակուին, ծրագրի ղեկավար: