Հաղթահարելով փակուղին

Մեր կազմակերպության առաջնահերթություններից է ղարաբաղյան հակամարտության տրանսֆորմացիան, խաղաղ կարգավորումը: “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ անդամներ Կարինե Օհանյանը և Կարեն Բեքարյանը մասնակցել են “Հաղթահարելով փակուղին” ծրագրին, որը կազմակերպել էին Ջորջ Մեյսոնի համալսարանի Հակամարտությունների վերլուծության և հաղթահարման ֆակուլտետի Խաղաղաշինության փորձի կենտրոնը (ԱՄՆ) և Հակամարտությունների տրանսֆորմացման “Իմեջին” կենտրոնը Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում մեր փորձագետները Հայաստանից և Ղարաբաղից այլ փորձագետների հետ միասին, Ադրբեջանից գործընկերների հետ համագործակցելով, աշխատել են ղարաբաղյան հիմնախնդրի տարբեր ասպեկտների կարգավորման վերաբերյալ համատեղ քաղաքական առաջարկների մշակման ուղղությամբ, որոնք հասցեագրված էին իրենց երկրների իշխանություններին, միջազգային միջնորդներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Այն մասին, թե ինչպես կարող են այս հարցում փոխազդել Track 1 և Track 2 հարթակների ներկայացուցիչները, թե առհասարակ ինչ ուղղությամբ պետք է աշխատել և այլն, փորձագետները քննարկումներ են ծավալում չեզոք քաղաքներում ինչպես միասին, այնպես էլ լայն շրջանակներում յուրաքանչյուրն իրենց երկրներում:

Ծրագրի լուսանկարները

Ծրագրի արդյունքները

21.10.2013