Skype կոնֆերանս երիտասարդ հայերի և ադրբեջանցիների միջև

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” և “Հումանիտար հետազոտությունների հանրություն”  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ և ԱՄՆ կառավարության աջակցությամբ մեկնարկել է “Միասին 2” ծրագիրը:

 Մենք արդեն գրել ենք  այն մասին, որ տվյալ ծրագրի նպատակը կրակոցներից առավել տուժող սահմանամերձ շրջանների երիտասարդներին խաղաղ երկխոսության մեջ ներգրավելն է, նրանց համար կարծիքների պարբերաբար փոխանակման հարթակ ստեղծելը, հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև որոշակի ստեղծագործական փոխանակում իրականացնելը: Քանի որ հակամարտող երկրների ներկայացուցիչների միջև ուղղակի շփումն այսօր որոշակի բարդություն է ներկայացնում, ծրագրի կազմակերպիչները որոշել են օգտագործել ժամանակակից տեխնիկական հնարավորությունները և Skype հարթակ ստեղծել՝ ապահովելու համար սահմանի տարբեր կողմերում բնակվողների և միմյանց հետ իրական շփման փորձ չունեցողների շփումը:

Ծրագրի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 31-ին տեղի կունենա հայ և ադրբեջանցի երիտասարդների (մինչև 35 տարեկան) միջև առաջին  Skype կոնֆերանսը: Եթե Դուք ցանկանում եք մասնակցել վերոնշյալ Skype կոնֆերանսին Երևանում, եթե տիրապետում եք ռուսերենին կամ անգլերենին (շփման աշխատանքային լեզուները), կարող եք info@europeanintegration.am էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր CV-ները՝ վերնագրում նշելով “CV Skype-կոնֆերանսի համար”: Նշենք, որ մասնակիցների ընտրության հարցում նախապատվությունը տրվելու է ՀՀ շրջանների՝ առավելապես սահմանամերձ, երիտասարդներին: Քանի որ մասնակիցների քանակը սահամանափակ է, վերջիններիս ընտրությունը կախված կլինի նաև ստացված հայտերի քանակից:

Խնդրում ենք ուղարկել Ձեր հայտերն ադրբեջանցի Ձեր հասակակիցների հետ Skype կոնֆերանսին մասնակցելու համար մինչև 2013 թվականի հոկտեմբերի 28-ը:   

 

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ