ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Նոյեմբերի 1-ից 3-ը Երևանում տեղի կունենա Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի կողմից կազմակերպվող Համաժողով՝ «Արևելյան Գործընկերություն և ԵՄ. ավելի համապարփակ համագործակցության ճանապարհին» թեմայով: Ինչպես հայտնում են ԵՊՊ հայաստանյան կազմակերպությունից, համաժողովը համախմբում է ավելի քան 140 երիտասարդների Հայաստանից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Մոլդովայից:

29.10.2013