SKYPE ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” և “Հումանիտար հետազոտությունների հասարակություն” ՀԿ-ների հետ համատեղ և ԱՄՆ կառավարության աջակցությամբ “Together 2″ ծրագրի շրջանակներում նախօրեին Skype կոնֆերանս է անցկացրել հայ և ադրբեջանցի

երիտասարդների ներկայացուցիչների միջև: Ծրագրի նպատակը կրակից առավել տուժող սահմանամերձ շրջանների երիտասարդներին խաղաղ երկխոսության մեջ ներգրավելն է, նրանց համար կարծիքների պարբերաբար փոխանակման հարթակ ստեղծելը, հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև որոշակի ստեղծագործական փոխանակում իրականացնելը:

Քանի որ հակամարտող երկրների ներկայացուցիչների միջև ուղղակի շփումն այսօր որոշակի դժվարություն է ներկայացնում, ծրագրի կազմակերպիչները որոշել են օգտագործել ժամանակակից տեխնիկական հնարավորությունները և Skype հարթակ ստեղծել ապահովելու համար նրանց շփումը, ովքեր ապրում են սահմանի տարբեր կողմերում և չունեն միմյանց հետ իրական շփման փորձ:

Առաջին Skype կոնֆերանսը երեկ կապ հաստատեց Երևանի և Բաքվի միջև, ուր հավաքվել էին ոչ միայն երիտասարդներ մայրաքաղաքից, այլև հակամարտող երկրների շրջաններից ժամանած ուսանողներ: Առջևում դեռևս նախատեսվում է չորս վիրտուալ հանդիպումներ կազմակերպել, որոնք կօգնեն երկխոսություն հարթել Երևանի, Բաքվի, Ստեփանակերտի, Իջևանի, Նաֆթալանի, Մարտակերտի, Կազախի երիտասարդների միջև: Երեկվա վիրտուալ քննարկման մասին առավել մանրամասն կարդացե´ք “Արմեդիա” ՏՎԳ-ի կայքում առաջիկա օրերին:

01.11.2013