ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Սամվել Ֆարմանյանի և Միլան Ցաբրնոխի համատեղ հայտարարությունը

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Սամվել Ֆարմանյանի և Միլան Ցաբրնոխի հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսը, որի ընթացքում համանախագահողները ներկայացրել են ընդունած համատեղ հայտարարությունը:

Երևան, 31-ը հոկտեմբերի 2013թ.

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը շարունակելու Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցության հետագա զարգացումը՝ հիմնված նախորդ տարիներին երկու կառույցների խորհրդարանականների արդյունավետ համագործակցության վրա՝ Հայաստանի եվրոպական օրակարգը առաջ մղելու նպատակով:

Համանախագահները հիշեցնում են, որ կարճաժամկետ հեռանկարում էական առաջընթաց կարելի է ակնկալել, մասնավորապես ոլորտային համագործակցության առումով, ինչպիսին օրինակ Հայաստանի շարժունակության օրակարգն է: Այսպիսով, համանախագահները ողջունում են Եվրոպական խորհրդարանին՝ ԵՄ-Հայաստան Արտոնագրերի դյուրացման համաձայնագրին «կանաչ լույս» տալու կապակցությամբ և նույնը ակնկալում են ՀՀ Ազգային ժողովից՝ մինչև Վիլնյուսի գագաթաժողովը:

Համանախագահներն, այնուամենայնիվ հասկանում են այն դժվարությունները, որոնք այլևս թույլ չեն տալիս, շարունակել ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի, ներառյալ ԽՀԱԱԳ-ի գործընթացը, ինչպես նախատեսված էր այս նոյեմբերին Վիլնյուսում: Նրանք, այնուամենայնիվ, ցանկանում են արժանին մատուցել այդ համաձայնագրերի երկու կողմերի բանակցողներին երեք և կես տարվա ընթացքում կատարված աշխատանքի և ներդրված ջանքերի համար և կոչ են անում շարունակել նույն եռանդով, հստակեցնելու՝ ինչպես պետք է առաջ շարժվել Վիլնյուսի գագաթնաժողովից հետո: Համանախագահները կապահովեն խնդրո շուրջ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ներգրավածությունը և մինչև 2014 թվականի մայիս՝ Եվրոպական խորհրդարանի այս գումարման ավարտը, անցկացնել Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի լիարժեք նիստ:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ