ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՎՏԱՐԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿԵԼ

Բուլղարիայի ներքին գործերի նախարար Ցվետլին Յովչևը գործողությունների ծրագիր է հրապարակել, որոնք ուղղված են տնտեսական փախստականների վտարումն արագացնելուն, քանի որ ԵՄ այս աղքատ երկիրը բախվում է փախստականների կտրուկ ներհոսքի:

Յովչևը հայտարարել է, որ փախստականները, որոնք մարդասիրական օգնություն կամ փախստականի կարգավիճակ խնդրելու ոչ մի հիմք չունեն, Բուլղարիայից կվտարվեն երեք օրվա ընթացքում:

05.11.2013