ԹՈՒՐՔԻԱՆ և ԵՄ-Ն ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ 22-ՐԴ ԳԼՈՒԽԸ

Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները վերսկսվել են երեք տարի ընդմիջումից հետո: ԵՄ հարցերով թուրք նախարար Էգեմեն Բաղըշը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բրյուսելում մեկնարկել են բանակցությունների 22-րդ գլուխը: Այն նվիրված է տարածաշրջանային ինքնակառավարմանը:

Թուրքիան առաջին անգամ ԵՄ անդամ դառնալու դիմում է ներկայացրել 1987 թվականին, սակայն գործընթացը բարդանում է ԵՄ անդամների հետ Կիպրոսի շուրջ եղած տարաձայնությունների և մի շարք համաեվրոպական պահանջներին չհամապատասխանելու պատճառով:

06.11.2013