ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՔՍՊՈ-ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12.00, Կառավարության նիստերի դահլիճում (Մելիք-Ադամյան 1) մեկնարկում է “Հայացք ապագային” խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովը։ Ինչպես “Արմեդիա” ՏՎԳ-ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամլո ծառայությունից, առանձին տաղավարներով ներկայացված են երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 60 կազմակերպություն՝ Երևանից և մարզերից։ Մասկացում են նաև միջազգային կառույցներ։

Եռօրյա ցուցահանդես-համաժողովում կանցկացվեն նաև թեմատիկ քննարկումներ, սեմինարներ, որոնք հիմնականում կանդրադառնան երիտասարդական հիմնախնդիրներին։ Միջոցառման բացմանը ներկա կլինեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

“Հայացք ապագային” խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ծրագրի իրականացմանն աջակցել է Երիտասարդ առաջնորդների դպրոցը։ Ցուցահանդես-համաժողովն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։

11.11.2013