Բյուջետային աջակցությունը Արևելյան գործընկերությունում. բոլոր հարցերի պատասխանները ԵՄ նոր բրոշյուրում են

Գիտե՞ք արդյոք, որ բյուջետային աջակցությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում բաշխվող օժանդակության հիմնական ձևաչափն է։ Այն իր մեջ ներառում է երկխոսությունը, գործընկեր երկրներին տրվող ֆինանսական միջոցների փոխանցումները, արդյունավետության գնահատումը և հնարավորությունների զարգացումը, ինչպես նաև աջակցությունը փոխհամաձայնեցված ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, մակրոտնտեսական քաղաքականության և պետական միջոցների ռազավարության ձևավորմանը։

ԱլԳ տարածաշրջանում ԵՄ բյուջետային աջակցությունից օգտվում է հինգ երկիր. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա և Ուկրաինա։ Այս ամսվա վերջին տեղի ունենալիք ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովի նախաշեմին Եվրամիության հրատարակած նոր բրոշյուրում բացատրվում է, թե ինչ է բյուջետային օժանդակությունը, ինչպես է այն աշխատում, որոնք են դրա կիրառման չափանիշները, և թե ինչու է ԵՄ-ն օգտագործում այն՝ իր արևելյան գործընկերներին օժանդակելիս։

Օժանդակության չափանիշները և փոխհամաձայնեցված պայմանները բավարարելու դեպքում Եվրամիության բյուջետային աջակցությունը փոխանցվում է գործընկեր երկրի պետական գանձարան։ Միջոցները տրամադրվում եմ երկրին՝ կոնկրետ խնդիրների լուծման համար՝ արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու պայմանով։

Բրոշյուրում ամբողջական տեղեկատվություն է ներկայացված հինգ գործընկեր երկրներում իրականացվող ծրագրերի բյուջետային աջակցության վերաբերյալ.

Հայաստան

  • ԵՄ աջակցություն արդարադատության համակարգի բարեփոխումներին (2009-12թթ.), 18 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն մասնագիտական կրթությանը և ուսուցմանը (2010-15թթ.), 21 մլն եվրո։

Ադրբեջան

  • ԵՄ աջակցություն էներգետիկ բարեփոխումների ծրագիրն (2008-12թթ.), 11 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն արդարադատության համակարգի բարեփոխումներին (2009-14թթ.), 16 մլն եվրո։

Վրաստան

  • ԵՄ աջակցություն պետական միջոցների կառավարման բարեփոխումներին (2011-14թթ.) 11 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին (2012-16թթ.) 24 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն տարածքային զարգացմանը(2011-16թթ.) 19 մլն եվրո։

Մոլդովա

  • ԵՄ աջակցություն առողջապահության ոլորտի բարեփոխումներին (2009-13թթ.), 53 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն գյուղական շրջանների տնտեսական զարգացման խթանմանը (2010-16թթ.), 59 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն էներգետիկ ոլորտի բարեփոխումներին (2011-14թթ.), 43 մլն եվրո։

Ուկրաինա

  • ԵՄ աջակցություն Ուկրաինայի էներգետիկ քաղաքականության իրագործմանը (2008-12թթ.), 87 մլն եվրո։
  • ԵՄ աջակցություն Ուկրաինայի և Եվրամիության միջև առևտրի խթանմանը՝ տեխնիկական խոչընդոտների վերացման միջոցով (2009-13թթ.), 45 մլն եվրո։

2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցելու են Եվրամիության, ԵՄ անդամ 28 պետությունների և Արևելյան գործընկերության վեց երկրների բարձրաստիճան պաշտոնյաները։

Աղբյուրը՝ Արևելյան Գործընկերության Տեղեկագիր