Այս շաբաթ Եվրոպայում…

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Նոյեմբերի 18-19-ին Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ Արտաքին հարաբերությունների և պաշտպանության խորհուրդների նիստը: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ։ Խորհուրդն ամփոփելու է Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները քննարկելու են Վիլնյուսի գագաթնաժողովի հայտարարության նախագիծը։

Նոյեմբերի 18-21-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրախորհրդարանի հերթական նստաշրջանը։ Քննարկվելու են պաշտպանության ռազմավարության իրականացմանը, հրապարակված վիճակագրական տվյալներին և այլ ոլորտներին վերաբերող հարցեր։

Նոյեմբերի 18-ից 22-ը Վարշավայում անց է կացվելու Կլիմայական փոփոխությունների ՄԱԿ-ի համաժողովը։

Նոյեմբերի 20-22-ին Ժնևում տեղի կունենա Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ