ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱլԳ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ

Վիլնյուսում մեկնարկում է Արևելյան գործընկերության գագաթաժողովը Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու Կիևի որոշման ֆոնի վրա, հայտնում է РИА “Новости”-ն:

Այժմ գագաթաժողովի օրակարգում ասոցացման համաձայնագրերի ստորագրումն է Վրաստանի և Մոլդովայի հետ, որոնց նախաստորագրումը ոչ ոք չեղյալ չի հայտարարել:

Ինչպես հայտնում է գագաթաժողովի կայքը, չնայած վերջին փոփոխություններին, Վիլնյուս կժամանեն գործընկերության բոլոր վեց մասնակից երկրների պատվիրակությունները: Հիշեցնենք, որ ԱլԳ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:

28.11.2013