Հայաստանի ԲՈՒՀ-երի ավելի քան 100 ուսանող կստանան Beeline կրթաթոշակ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հայտարարում են «Beeline Scholarship» ծրագիրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի ուսանողները մրցակցային հիմունքներով կարող են ստանալ Beeline կրթաթոշակ մինչև 300.000 դրամի չափով: Ծրագրին կարող են մասնակցել երկրորդից չորրորդ կուրսերում վճարովի համակարգում սովորող այն ուսանողները, ովքեր մասնագիտանում են` սոցիալական և հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում և ճշգրիտ ու բնական գիտություններ ոլորտներում:

«Համոզված եմ, որ մեր ծրագիրը հնարավորություն կընձեռի տաղանդավոր ուսանողներին ձեռք բերել այնպիսի մասնագիտություն, որն, անշուշտ, օգտակար կլինի իրենց հայրենիքի համար: «Beeline Scholarship» ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, իսկ դա նշանակում է, որ 38 պետական համալսարանի ավելի քան 50.000 ուսանող կարող են դառնալ այս ծրագիրը մասնակիցը: Ինձ համար շատ հաճելի է, որ «ԱրմենՏել» ընկերության հերթական սոցիալական ծրագիրը, կօգնի երիտասարդներին ինքնուրույն ստեղծել պայմաններ ապագայում հաջողության հասնելու համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Բրիտանական խորհրդի համար կարևորագույն ուղղություն է կրթությունը: Beeline Scholarship ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ միայն կրթաթոշակ ստանալ, այլև ընտրական հանձնաժողովում ընդգրկված մարդկանց ներկայանալ որպես ապագայում փոփոխություններ բերող մասնագետներ: Մենք ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել» ընկերության հետ և հուսով ենք, որ առաջիկայում ականատես կլինենք ծրագրի նկատելի արդյունքներին»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Beeline Scholarship» ծրագիրն իրականացվելու է երկու հիմնական փուլով: Առաջին փուլում մասնակիցները պետք է ներկայացնեն «Ինչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» ծրագիր-առաջարկը: Երկրորդ փուլում Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության, միջազգային, կրթական և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներից, այդ թվում նաև կրթական ոլորտում առաջատար էքսպերտներից կազմված հանձնաժողովն առաջին փուլն անցած մասնակիցներից կընտրի այն 80-110 ուսանողին, ովքեր կարժանան «Beeline կրթաթոշակ»-ին: Կրթաթոշակի գումարը չի կարող գերազանցել ուսանողի մեկ ուսումնական կիսամյակի համար նախատեսված գումարի չափը:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից զանգահարելով +374 10 552945 (ներքին 5109) կամ ուղարկելով նամակ norayr.yerznkyan@britishcouncil.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցում` ընկերությունների պաշտոնական կայքերում

https://www.facebook.com/BritishCouncilArmenia և https://www.facebook.com/beeline.am

Source: British Councils