ԱԶԱՐՈՎ. “ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԴԱԴԱՐԸ ԿԱՊՎԱԾ Է ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՏ”

ԵՄ հետ Ուկրաիանայի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների դադարը պայմանավորված է տնտեսական դժվարություններով, հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը, հայտնում է BBC-ն:

“Մենք Եվրամիության հետ ասոցացման մեծ և լուրջ փաստաթուղթ ենք նախապատրաստել և այդ ժամանակավոր դադարը պայմանավորված է տնտեսական դժվարություններով”, – Ուկրաինայի վարչապետը հայտարարել է այսօր Կիևում ԵԱՀԿ նախարարական նիստի բացման ժամանակ:

05.12.2013