ՀԱՅԸ ԵՎ ԹՈՒՐՔԸ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՁԵՌՔՍԵՂՄԱՆ ՌԵԿՈՐԴ ԵՆ ՍԱՀՄԱՆԵԼ

Թուրքիայից 35-ամյա դերասան Դենիս Բարիշը և Երևանի մնջախաղի թատրոնի 32-ամյա դերասան Հովհաննես Աջինյանը համաշխարհային ռեկորդ են սահմանել ձեռքսեղման երկարատևությամբ:

Սկսելով ձեռքսեղմումը դեկտեմբերի 6-ին ժամը 20:40՝ նրանք այդ վիճակում գտնվել են ուղիղ 43 ժամ: Աջինյանը և Բարիշը չեն թողել միմյանց ձեռքը՝ երբեմն միասին նստելով բեմի վրա տեղադրված աթոռներին: Ժամանակ առ ժամանակ կազմակերպիչները նրանց թեյ և շոկոլադ են հյուրասիրել, ընդ որում, դերասանները նույնիսկ այդ ժամանակ շարունակել են ձեռքսեղմումը: Երկուսն էլ իրենց լավ են զգում, թեպետ, իրենց խոսքերով, փոքր-ինչ հոգնել են, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

09.12.2013