ՔԴԵԴ մեր շրջանավարտները՝ Եվրոպայի Խորհրդի “Հանուն ժողովրդավարության համաշխարհային համաժողովում”

2013 թ. նոյեմբերին “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ անդամներ Գայանե Սարգսյանը և Քրիստինե Հովսեփյանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել են Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի վերջին հանդիպմանը:

Դպրոցի ավարտական դասընթացը կազմակերպվել է Եվրոպայի Խորհրդի “Հանուն ժողովրդավարության համաշխարհային համաժողովի” շրջանակներում:

Համաժողովին կարևոր բազմաթիվ հարցեր բարձրացվեցին և քննարկվեցին ավելի քան 100 երկրից հավաքված մոտ 1000 մասնակիցների կողմից: Հիշեցնենք, որ “Ժողովրդավարության թվայնացում. կապելով քաղաքացիներին և ինստիտուտները թվային դարաշրջանում” խորագիրը կրող համաժողովը կազմակերպվել է նոյեմբերի 27-ից 29-ը՝ ԵԽ Ֆրանսիական կառավարության կողմից, Ալզաս նահանգի Ստրասբուրգ քաղաքում:

Համաժողովի 21 Լաբորատորիաներում մասնակիցները վերլուծել են 33 թվային մասնակցային հարթակներ և նախաձեռնություններ, որոնցով գնահատվում էր ազդեցությունը և հնարավոր վտանգները, որ նշված ծրագերը կրում են մարդու իրավունքների և ժողովրդավարության ինտեգրացման ոլորտներում:

Նրանցից շատերը ամրապնդում են կառավարման ինստիտուտների լեգիտիմությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը և օգնում են վերակառուցել վստահարժան հարաբերություններ քաղաքացիների և նրանց ներկայացուցիչների միջև: Մյուսները փորձում են ուղղակի ժողովրդավարության բաղադրիչներ ներդնել ներկայացուցչական համակարգում և ստեղծել լարում, որն իր հերթին վերաձևում է ժողովրդավարության ինստիտուցիոնալ ճարտարապետությունը:

Հասնելու համար այս նպատակներին՝ Համաժողովն ընդգծեց իր առջև ծառացած մի քանի կարևոր խնդիրներ: Հատուկ ընդգծվեց, որ նախանշված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ամուր փոխգործակցություն միջազգային և ազգային դերակատարների միջև: Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հերթին խոստացան մասնակցել ժողովրդավարացումը խթանող աշխատանքներին և ողջունեցին գործընկերների ակտիվությունը մարտահրավերների դիմագրավման հարցում՝ համատեղ ջանքերի միջոցով:

Միջոցառման լուսանկարները

2013/12/10