
Անդամագրություն
Անդամագրություն (հատված կանոնադրությունից, 7.1-7.5)
Կազմակերպությանն անդամագրվելու և դուրս գալու կարգը
Կազմակերպության անդամ կարող են դառնալ ՀՀ և օտարերկրյա այն քաղաքացիները, ում տասնութ տարին լրացել է և ովքեր ընդունում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակներն ու խնդիրները, ցանկանում են մասնակցել նրա գործունեությանը և պատրաստ են վճարել անդամավճար:
Գրավոր դիմումի համաձայն Կազմակերպության անդամի ընդունելության մասին որոշումը կայացվում է Կազմակերպության վարչության կողմից:
Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի կամ Կազմակերպության վարչության` տվյալ անդամին Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա: