Պատմություն

Եվրոպական ինտեգրացիանհասարակական կազմակերպություն է, որը սկսել է իր գործունեությունը 2000 թ.-ից, պաշտոնապես գրանցվել է 2002 թ.-ի նոյեմբերի 14-ին:

“Եվրոպական ինտեգրացիան” իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա ստեղծված կամավոր հասարակական միավորման տեսակ է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենսդրության եւ սույն կանոնադրության հիման վրա:

Կազմակերպության նպատակները հիմնականում արտացոլվում են անվան մեջ` “Եվրոպական ինտեգրացիա”: Հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական արժեքների ամրապնդումն ու տարածումը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կայացումը: Մենք հավատացած ենք, որ այս ամենում իր ուրույն տեղն ու դերն ունի Հայաստանի Հանրապետության լիարժեք ինտեգրումը եվրոպական ընտանիքին:

Կազմակերպության շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում հետեւյալ բնագավառներում`

  • քաղաքական հետազոտություններ,
  • լրատվամիջոցների հետ սերտ եւ ամենօրյա կապեր, լրատվադաշտին առնչվող ծրագրեր,
  • երիտասարդության հետ կապեր եւ երիտասարդական ծրագրեր,
  • գործընկերային կապերի եւ ներգրավվածության խորացում ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում,
  • խաղաղարար եւ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի ծրագրեր,
  • եվրոպական ինտեգրման գործընթացի եւ նրա լուսաբանման մոնիթորինգային ծրագրեր,
  • գործընկերային կապերի ամրապնդում եւ խորացում եվրոպական երկրների ՀԿ դաշտի հետ:

Կազմակերպությունը մշակում եւ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր եւ հետազոտություններ` նվիրված ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, եվրոպական արժեքներին, հասարակության մեջ եվրոպական ուղղության լուսաբանմանն ու լոբինգին, եւ այլն: