“Հայացք”


“Հայացք” կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոն

 

Կենտրոնի հիմնական նպատակը

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի ներքո գործող “Հայացք” կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում կիրառական հետազոտությունների փորձի զարգացմանը՝ ապահովելով նոր մասնագիտական “հայացք” առկա քաղաքական խնդիրներին:

Կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքները նպատակ են հետապնդում`

1. վեր հանել խնդիրը,

2. ուսումնասիրել խնդրի պատճառները,

3. դիտարկել լուծման հնարավոր տարբերակները,

4. ներկայացնել առաջարկներ:

Կենտրոնի կողմից ուսումնասիրվող գերակա ոլորտները

  • Ղարաբաղյան հակամարտություն և կարգավորման գործընթաց,
  • հայ-թուրքական գործընթացներ,
  • ՀՀ ինտեգրացիոն գործընթացներ,
  • ՀՀ համագործակցություն տարածաշրջանի երկրների հետ,
  • ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԱՄՆ համագործակցություն,
  • ՀՀ համագործակցություն ԱՊՀ երկրների հետ,
  • ՀՀ համագործակցություն միջազգային կառույցների հետ,
  • միջազգային արդի գործընթացներ,
  • միջազգային գործընթացները միջազգային իրավունքի համատեքստում,
  • Հայաստանում ժողովրդավարական արժեքների խթանում և հետագա տարածում,
  • Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացում,
  • ՀՀ ներքաղաքական զարգացումներ:

  Միջազգային համագործակցություն

Կենտրոնը կարևորում է համագործակցությունը արտերկրյա առաջատար հետազոտական և վերլուծական կենտրոնների հետ: Համագործակցության հիմքում դրված են հետևյալ նպատակները՝

1. օգտագործել միջազգային հետազոտական փորձը՝ նպաստելու Հայաստանում կիրառական հետազոտությունների զարգացմանը,

2. արտաքին աշխարհին ներկայացնել “նոր հայացք” Հայաստանի արտաքին քաղաքականության, ինչպես նաև ներքաղաքական զարգացումների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն ավելի ընկալելի դարձնելով միջազգային հանրությանը:

 Կենտրոնի մասնագիտական կազմը

“Հայացք” կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնում աշխատում են փորձառու և թեմատիկ առանձին ուղղություններով մասնագիտացած փորձագետներ, վերլուծաբաններ, ովքեր հանդես կգան հետևյալ կարգախոսով՝

.

“Մեր հայացքը փոփոխվող աշխարհին”:

.

.

Ամիրխանյան Լիլիա

Թեմատիկ ուղղվածությունը՝ Ներքին և արտաքին տնտեսական իրադարձություններ, տնտեսական քաղաքականություն:

Նշանաբանն է. Մարդու ուժը հավատքն է, հաջողության մագնիսը՝ միտքը:

. 

դ

Ավետիսյան Գրետա

Թեմատիկ ուղղվածությունը՝ Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան:

Նշանաբանն է. “Այսօրվա ջանքը վաղվա արդյունքն է”:

k

k

    k

Բեքարյան Կարեն

Թեմատիկ ուղղվածությունը՝ Եվրոպա, Ղարաբաղ, Թուրքիա:

Նշանաբանն է. Ավելի լավ է կյանքում մի մոմ վառել, քան անվերջ անիծել խավարը”:

     

l

l

 l

Կարապետյան Աննա

Թեմատիկ ուղղվածությունը՝ Ղարաբաղ, Եվրոպա, ինտեգրացիոն գործընթացներ:

Նշանաբանն է. Հաջողության ճանապարհին չկան անհաղթահարելի խոչընդոտներ”:


հ

l

Հովհաննիսյան Լիանա

Թեմատիկ ուղղվածությունը ՝ ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Ղարաբաղ:

Նշանաբանն է. Բարձունքին քեզ համար միշտ տեղ կգտնվի”:

l

կ

Հովսեփյան Արփինե

Թեմատիկ ուղղվածությունը ՝ Մերձավոր Արևելք, Թուրքիա:

Նշանաբանն էՄարդու գլխավոր թշնամին ծուլությունն է”:

 

.

.

Մինասյան Նարեկ

Թեմատիկ ուղղվածությունը՝ Վրաստան, ռազմաքաղաքական անվտանգություն, Ղարաբաղ, Եվրոպա:

Նշանաբանն է. Ո՞վ, եթե ոչ եսե՞րբ, եթե ոչ հիմա…”:

-

l

l

Մխիթարյան Հերմինե

Թեմատիկ ուղղվածությունը՝ Թուրքիա, Ղարաբաղ, միջազգային իրավունք:

Նշանաբանն է. Հազար մղոն երկարությամբ ճանապարհն սկսվում է առաջին քայլից”:

l

l

k

Մկրտչյան Նաիրա

Թեմատիկ ուղղվածությունը՝ ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միություն, Արևելք, Հեռավոր Արևելք:

Նշանաբանն է. “Յուրաքանչյուր քայլ, նույնիսկ ամենափոքրը, տանում է դեպի սարի գագաթ”:

 l

l

Կենտրոնի փորձը

Կենտրոնի փորձը դիտարկվում է և՛ փորձագետների անհատական մասնագիտական փորձառության, և՛ կառույցի ունեցած փորձի տեսանկյունից: Ստորև ներկայացնում ենք Կենտրոնի փորձագետների մասնակցությամբ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի շրջանակներում իրականացված որոշ ծրագրեր.

  • 2007թ.՝ “Առավել արդիական թեմաներով սեմինարների կազմակերպում”: Սեմինարների շարքի կազմակերպում ակտիվ երիտասարդների, ուսանողների, ՀԿ-ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների համար առավել արդիական եվրոպական թեմաներով` ներկայացված տվյալ ոլորտի լավագույն մասնագետների կողմից:
  • 2007թ“Հայաստանում ԵՀՔ Գործողությունների ծրագրի մոնիթորինգ”: Ծրագրի նպատակն էր իրազեկել հասարակությանը ԵՀՔ գործողությունների ծրագրին, այդ ծրագրի իրագործմանը, արդյունքներին և ընթացքի արդյունավետությանը: Ծրագրի արդյունքում Եվրոպական զարգացման ճանապարհի մասին հասարակական կարծիք ստեղծվեց, նաև ընձեռվեց հնարավորություն ուղղակի ազդեցություն ունենալ որոշում ընդունողների և որոշումների ընդունման ընթացքի վրա:
  • 2008թ.՝ “Զարգացման եվրոպական ուղի. աշխատանք Հայաստանի մարզերում: Մարզերի երիտասարդության ակտիվությունն ու տեղեկացվածությունը”: Աշխատանք մարզային հասարակական կազմակերպությունների հետ, սեմինարների շարք մարզերում մարդու իրավունքների, ժողովրդավարության և ընդհանրապես եվրոպական արժեքների վերաբերյալ տեղեկատվության բարձրացման նպատակով մարզային ակտիվ երիտասարդների հետ, ինչպես նաև այդ ոլորտներում մարզային կառույցների պրակտիկ գործունեության ակտիվացման նպատակով:
  • 2008թ.՝ “Ժողովրդավարացման գործոնը հակամարտության տրանսֆորմացիայում”: Հայաստանյան ամենաազդեցիկ և հեղինակավոր ԶԼՄ-ների մոնիթորինգ` հակամարտությունների, դրանց վերափոխման և հետկոնֆլիկտային իրավիճակների թեմաներով: Ծրագրի ավարտին այդ թեմաները լավագույնս լուսաբանած լրատվամիջոցները ստացել են մրցանակներ տարբեր անվանակարգերում:
  • 2009թ.՝Հայ-թուրքական հարաբերությունները քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարների և երիտասարդության աչքերով: Քննարկում-բանավեճերի անցկացում քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարների (ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ, վերլուծաբաններ) և երիտասարդության հետ հայ-թուրքական հարաբերությունների թեմայի շուրջ:
  • 2010թ.՝ “Քայլ առաջ. Եվրոպական հարևանության քաղաքականությունից դեպի Արևելյան գործընկերություն: Երիտասարդության դերը կայուն և ժողովրդավարական հասարակություն կերտելու գործում խաղաղ երկխոսության միջոցով”: Ծրագրի նպատակն էր համախմբել սոցիալապես ակտիվ երիտասարդությանը` քննարկելու ԱրլԳ-ի քաղաքականության հնարավոր ազդեցությունն իրենց հուզող խնդիրների վրա, հստակեցնել երիտասարդության դերը այս գործընթացում և խրախուսել հարևան երկրների երիտասարդների միջև համագործակցության եզրերի ուրվագծումը:
  • 2012-2013թթ.՝ “Երիտասարդության ձայնը” ծրագիր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին դասընթացներ արտաքին քաղաքական թեմաներով (հայկական պետությունների արտաքին քաղաքական դիրքորոշումներ, շահեր, տեսակետներ, և մոտեցումներ, ղարաբաղյան խնդիրը միջազգային կառույցներում, բանակցային գործընթաց. տրամաբանություն և հեռանկարներ, եվրաինտեգրում, եվրոպական իրավական, քաղաքական համակարգ և տեղայնացման խնդիրներ, եվրոպական արժեհամակարգ, մարդու իրավունքներ և այլն): Ծրագիրն անցկացվեց Հայաստանում (մարզերում և Երևանում) և Արցախում:
  • “Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն”: Ծրագիրը նախատեսված է սևծովյան ավազանի չորս երկրների համար, որոնք են Ռումինիան, Մոլդովան, Ուկրաինան և Հայաստանը: Ծրագիրը նախատեսում է աշխատանք մասնակից երկրների հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև գործարարների հետ: Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել քաղաքացիների ներգրավվածության կարևորության մասին իրազեկվածությունը, չորս երկրների հասարակական կազմակերպությունների միջև ստեղծել ցանց, խրախուսել գործարարների մասնակցությունը տեղական և տարածաշրջանային զարգացման քաղաքականության նախագծման ու իրականացման, ինչպես նաև հանրային-մասնավոր գործընկերությունների ձևավորման հարցում, ապահովել գործողությունների տեսանելիությունը, www.public-policies.eu կայքում ստեղծել և ակտիվացնել քաղաքացիների ներգրավման առցանց հարթակ, չորս երկրներից յուրաքանչյուրից ներգրավել գործարարների, ովքեր կմասնակցեն հանրային քաղաքականության և մասնակցողական ժողովրդավարության թրեյնինգներին:
  • Արցախի երիտասարդության ձայնը” ծրագիր: Այս ծրագրով ցանկացել ենք Արցախի երիտասարդների շրջանում բարձրացնել հայկական պետությունների արտաքին քաղաքականության մասին տեղեկացվածության աստիճանը և նրանց ձայնն ավելի լսելի դարձնել ինչպես Արցախում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Ծրագրին մասնակցել են ԼՂՀ երիտասարդ քաղաքագետներ, միջազգայնագետներ, լրագրողներ, պատմաբաններ, տնտեսագետներ և հոգեբաններ: Արտաքին քաղաքական ակտուալ թեմաներով դասընթացների, խմբային ու անհատական աշխատանքների, դերային խաղերի և ոչ ֆորմալ կրթության այլ մեթոդների միջոցով փորձել ենք նպաստել նրանց մասնագիտական կայացմանը: 
  • “Երիտասարդության հարթակ” ծրագիր: Երիտասարդության հարթակ” ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Կատարում են թիմային աշխատանք, արտահայտում սեփական կարծիքն ու առաջարկում հին խնդիրների նոր լուծումներ:
  • “Տարածաշրջանային երիտասարդական քննարկումների ակումբ”: Նպատակն էր ստեղծել համանուն ակումբ, որի մասնակիցներն են ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի սահմանամերձ շրջաններից երիտասարդներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բուհերի ուսանողներ։ Ծրագրի շրջանակներում հայաստանաբնակ, ղարաբաղաբնակ և ադրբեջանաբնակ երիտասարդությունը ղարաբաղյան հակամարտությանն առնչվող ամենասուր հարցերի շուրջ (կարգավիճակ, փախստականներ, խաղաղապահ ուժեր) քննարկումներ են ծավալել, որը տեղի է ունեցել 3 զուգահեռ Skype-քննարկումների և Թբիլիսիում կայացած մեկ ընդհանուր հանդիպման միջոցով։