Նպատակն ու խնդիրները
Նպատակն ու խնդիրները (Հատված կանոնադրությունից, 2.1-2.17)
- Կազմակերպության անդամների եւ աջակիցների ջանքերն ու ներուժը միավորել եւ նպատակաուղղել Հայաստանի Հանրապետության` որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության ամրապնդմանը եւ հզորացմանը:
- Նպաստել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ քաղաքացիական հասարակության կայացմանը:
- Նպաստել եվրոպական ընտանիքին Հայաստանի Հանրապետության բազմակողմանի եւ լիարժեք ինտեգրացիային` որպես պետության եւ հասարակության անվտանգության եւ կայուն զարգացման երաշխիք:
- Նպաստել Հայաստանի Հանրապետության եվրոպական գիտության եւ գիտական մտքի տարածմանը: Ակտիվորեն համագործակցել համաեվրոպական գիտական շրջանակները ներկայացնող կազմակերպությունների հետ: Օգտագործել կազմակերպության անդամների եւ աջակիցների ներուժը տարբեր բնագավառներում նախագծվող եւ իրականացվող գիտական ծրագրերում:
- Նպաստել համաեվրոպական արժեքների համակարգում ազգային արժեքների եւ նկարագրի տեղի եւ դերի ամրապնդմանը, պահպանմանը եւ զարգացմանը:
- Նպաստել Եվրոպայի խորհրդի շրջանակներում Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը եւ համաեվրոպական խնդիրներում առավել ակտիվ ներգրավմանը:
- Նպաստել ազգային եւ համաեվրոպական ընդհանրական արժեքային համակարգի կայացմանը եւ զարգացմանը:
- Նպաստել Հայաստան-Եվրոպա ինտեգրացիոն գործընթացներում երիտասարդ սերնդի դերի բարձրացմանը եւ առավել ակտիվ ներգրավմանը:
- Նպաստել Հայաստանի Հանրապետության` Եվրոպական Միության անդամ դառնալու հեռանկարի վերաբերյալ հասարակական լիարժեք համաձայնության ձեւավորմանը:
- Նպաստել Հայաստանի Հանրապետության հետեւողական քաղաքականության իրականացմանը Եվրոպայի Միությանը ինտեգրվելու խնդիրներում:
- Եվրոպական ինտեգրացիային վերաբերող խնդիրներում համագործակցել տարբեր պետական եւ ոչ պետական միջազգային կազմակերպությունների հետ (ներառյալ` ԵԱՀԿ, ՆԱՏՕ) հասարակական կյանքի բոլոր բնագավառներում:
- Նպաստել Հայաստանի Հանրապետությունում գործող եւ եվրոպական ինտեգրացիային աջակցող հայաստանյան ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների արդյունավետ գործունեությանը եւ ակտիվորեն համագործակցել նրանց հետ:
- Նպաստել եվրոպական ինտեգրացիային աջակցող հայկական կազմակերպությունների գործունեության կոորդինացմանը:
- Եվրոպական ինտեգրացիայի գործընթացը առավել ակտիվ, կայուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով հասարակական եւ քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում իրականացնել ուսումնասիրություններ, հետազոտություններ, վերլուծություններ, կազմակերպել կլոր սեղաններ, սեմինարներ, կոնֆերանսներ եւ այլն:
- Պարբերաբար իրականացնել հասարակական կարծիքի ուսումնասիրություններ:
- Նպաստել եվրոպական լեզուների, մշակույթի, պատմության, փիլիսոփայության, քաղաքական մտքի տեղի եւ դերի ամրապնդմանը ՀՀ ուսումնական հաստատություններում:
- Նպաստել երիտասարդ մասնագետների գիտակրթական մակարդակի բարձրացմանը եւ իրենց եվրոպական գործընկերների հետ առավել ակտիվ եւ արդյունավետ համագործակցմանը` նրանց համար կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, գիտաժողովներ, մրցույթներ եւ այլ միջոցառումներ:
