Գերակայություններ

Եվրոպական ինտեգրացիահասարակական  կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2000 թ.-ից, պաշտոնապես գրանցվել՝ 2002 թ.-ի նոյեմբերի 14-ին:

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունն իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա ստեղծված կամավոր հասարակական միավորման տեսակ է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենսդրության և իր Կանոնադրության հիման վրա:

Կազմակերպության նպատակները հիմնականում արտացոլվում են անվան մեջ: Հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական արժեքների ամրապնդումն ու տարածումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացումը:

Մենք հավատացած ենք, որ այս ամենում իր ուրույն տեղն ու դերն ունի Հայաստանի Հանրապետության լիարժեք ինտեգրումը եվրոպական ընտանիքին:

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության գործունեության հիմնական գերակայություններն են.

  1. եվրաինտեգրում,
  2. հակամարտությունների տրանսֆորմացիա, խաղաղաշինություն,
  3. երիտասարդությանն առնչվող խնդիրներ,
  4. համագործակցություն ԶԼՄ-ների հետ
  5. աշխատանք ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում,
  6. եվրոպական փորձի ուսումնասիրմամբ և կիրառմամբ քաղաքացիական հասարակության ներգրավման հնարավորությունները փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցերում:
  7. քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների կառուցում և զարգացում,
  8. քաղաքական հետազոտություններ:

Նշված ուղղություններով են հիմնականում նախագծվում, մշակվում և իրականացվում կազմակերպության ծրագրերը:

Կազմակերպության բազմամյա գործունեության ընթացքում այս գերակայություններով են կյանքի կոչվել մի շարք հետազոտություններ, հեռուստահաղորդումներ, հրատարակություններ, սեմինարներ, դասընթացներ, կոնֆերանսներ, քննարկումներ և այլ միջոցառումներ։

Կազմակերպությունը, միաժամանակ, մշակում և իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և հետազոտություններ` վերաբերող ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակությանը, եվրոպական արժեքներին, եվրոպական ուղղության լուսաբանմանը և այլն: