Կազմակերպության կառուցվածք

Կազմակերպության կառուցվածքը (Քաղվածք  Կանոնադրությունից, 8.1-8.19, վարչության համապատասխան նիստերի արձանագրություններից)

Կազմակերպության ղեկավար մարմիններն են

  • ժողովը, 
  • վարչությունը,
  • նախագահը:

Կազմակերպության` վերահսկողություն իրականացնող մարմինը վերստուգիչ հանձնաժողովն է:

Կազմակերպության  հերթական ժողովը`

գումարվում է երկու տարին մեկ անգամ  (Կանոնադրությամբ նախատեսված է նաև արտահերթ ժողովի հրավիրման ընթացակարգ):

Կազմակերպության վարչությունը`

ընտրվում է ժողովի կողմից,

համարվում է Կազմակերպության ղեկավար մարմինը Կազմակերպության ժողովների միջև ընկած ժամանակահատվածում,

քննարկում և որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ` բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Կազմակերպության ժողովի իրավասությունների մեջ,

ներկայումս, համաձայն ժողովի որոշման, վարչության անդամների թիվը սահմանված է 9:

Կազմակերպության նախագահը`

ընտրվում է ժողովի կողմից վարչության կազմից,

ղեկավարում է վարչության աշխատանքները և Կազմակերպության ղեկավար մարմինն է  Կազմակերպության վարչության նիստերի միջև ընկած ժամանակահատվածում,

որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ` բացառությամբ Կազմակերպության ժողովի և վարչության իրավասությանը պատկանող հարցերի:

Կազմակերպության նախագահի տեղակալը`

ընտրվում է ժողովի կողմից վարչության կազմից,

կատարում է Կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները:

Կազմակերպության քարտուղարը`

ընտրվում է ժողովի կողմից վարչության կազմից,

կատարում է Կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները:

Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը`

Կազմակերպության վերահսկողություն իրականացնող մարմինն է, ընտրվում է ժողովի կողմից:

Կազմակերպության ներքո գործում է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոն»-ը:

Կենտրոնի նպատակն է նպաստ բերել քաղաքագիտական և վերլուծական մտքի զարգացմանը, համապատասխան հարթակ ապահովել երիտասարդ մասնագետների համար, որակյալ և մասնագիտացված վերլուծություններ, հետազոտություններ, փորձագիտական կարծիքներ ապահովել արտերկրի հետաքրքրված մարմինների համար:

Կազմակերպության աշխատակազմը՝

ապահովում է կազմակերպության ամենօրյա բնականոն աշխատանքը: