Կազմակերպության կառուցվածք

Կառուցվածք (Հատված Կանոնադրությունից, 8.1-8.19)

Ժողով, վարչություն, նախագահ, փոխնախագահ, պատասխանատու քարտուղար, վերստուգիչ հանձնաժողով

Կազմակերպության ղեկավար մարմիններն են ժողովը, վարչությունը եւ նախագահը:

Կազմակերպության` վերահսկողություն իրականացնող մարմինը վերստուգիչ հանձնաժողովն է:

Կազմակերպության ժողովը`

գումարվում է երկու տարին մեկ անգամ Կազմակերպության նախագահի կողմից,

լրացումներ եւ/կամ փոփոխություններ է կատարում Կազմակերպության կանոնադրության մեջ,

ընդունում է Կազմակերպության ոազմավարությունը կարգավորող որոշումներ, հրահանգներ, կանոններ,

երկու տարի ժամկետով ընտրում է Կազմակերպության վարչություն, վերստուգիչ հանձնաժողովի նախագահներ եւ անդամներ,

վարչության կազմից երկու տարի ժամկետով ընտրում է նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար:

Կազմակերպության վարչությունը`

համարվում է Կազմակերպության ղեկավար մարմինը Կազմակերպության ժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում,

քննարկում եւ որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ` բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Կազմակերպության ժողովի իրավասությունների մեջ:

Կազմակերպության նախագահը`

ղեկավարում է վարչության աշխատանքները եւ Կազմակերպության ղեկավար մարմինն է  Կազմակերպության վարչության նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում,

որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ` բացառությամբ Կազմակերպության ժողովի եւ վարչության իրավասությանը պատկանող հարցերի,

վարում է Կազմակերպության ժողովի եւ վարչության նիստերը:

Կազմակերպության նախագահի տեղակալը`

կատարում է Կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները:

Կազմակերպության քարտուղարը`

կատարում է Կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները:

Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը`

Կազմակերպության վերահսկողություն իրականացնող մարմինն է: