Ընթացիկ ծրագրեր

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ” ԾՐԱԳԻՐ

«Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» (CMI) իր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի հետ իրականացնում է հակամարտությունների կարգավորմանն առնչվող hարցերի շուրջ թրեյնինգ-ծրագիր Հայաստանում պետական պաշտոնյաների համար: Ծրագրի նպատակն է ներկայացնել հակամարտությունների կարգավորման միջազգային լավագույն փորձը, դրանցից քաղված դասերը, խաղաղության գործընթացի բազմակողմանի մշակման փուլերը, հասարակություններին խաղաղության պատրաստելու ռազմավարությունն ու գործիքները, ինչպես նաև ստեղծել հարթակ, որտեղ պետական կառույցների պաշտոնյաները կարող են միասին մասնակցել իրենց անմիջական պատասխանատվության ներքո գտնվող թեմաների վերաբերյալ մտքերի փոխանակմանն ու ոչ ֆորմալ միջավայրում որոնել հավանական լուծումներ:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Եվրոպական գործընկերությունը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (EPNK) նախաձեռնության շրջանակներում։

«Խաղաղության գործընթացի կարողությունների կառուցում պաշտոնյաների համար Հայաստանում» ծրագիրը նախատեսում է Հայաստանում սեմինարի կազմակերպում խաղաղության գործընթացի, հակամարտությունների կարգավորման միջազգային փորձի: Այս փուլում ծրագրի թիրախ խումբն են հետևյալ պետական կառույցների աշխատակիցները՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, Ազգային ժողով, արտաքին գործերի նախարարություն և պաշտպանության նախարարություն:

Ծրագրի շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրում են միջազգային փորձը և հակամարտության լուծման տարբեր մոտեցումների վերաբերյալ քաղած դասերը, խաղաղության գործընթացի բազմակողմանի մշակման փուլերը, հասարակություններին խաղաղության պատրաստելու ռազմավարությունն ու գործիքները: Այս փուլում անցկացվելիք սեմինարը նվիրված է Արևմտյան Բալկանների հակամարտությունների կարգավորման գործընթացին ու փորձից քաղած դասերին:

Սեմինարին հրավիրվել են խաղաղաշինության, հակամարտությունների կարգավորման հարցերով միջազգային փորձագետներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել հանդես գալու միջնորդության և բանակցության վերաբերյալ զեկույցներով և կիսելու իրենց փորձը:

 

* Պարտադիր չէ, որ ծրագրում արտահայտված կարծիքները ներկայացնեն ԵՄ դիրքորոշումը: