Ընթացիկ ծրագրեր

1) “Ղազախստան` ավելի մոտ Հայաստանին

Նախագիծը կազմված է երեք բաղադրիչ մասերից.

1. սեմինար-քննարկումներ Հայաստանում (մայրաքաղաքում և մարզերում) “Ղազախստան-Հայաստան. հատման ուղիներ”, “Ղազախստանի նախագահությունը ԵԱՀԿ-ում 2010թ.”, “Հակամարտությունների կարգավորման Ղազախստանի փորձը և հնարավորությունները”, “Ղազախստան-Հայաստան. քաղաքակրթությունների երկխոսություն” թեմաներով:

2. նկարահանումներ Ղազախստանում, որոնց արդյունքում պատրաստվելու և հեռարձակվելու է Ղազախստանի մասին հեռուստահաղորդումների շարք;

3. Ղազախստանի մասին հայերեն գրքի տպագրում:

Ղազախստանն առաջինն էր ԱՊՀ անդամ և նախկին սովետական երկրներից, որ 2010 թվականին ստանձնեց նախագահությունը ԵԱՀԿ-ում, որի գերակայություններն են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական ազատությունները, հակամարտությունների կանխարգելումը և խաղաղ կարգավորումը, հանդուրժողականությունը և ԵԱՀԿ տարածքում խաղաղ գոյակցությունը:

Հայաստանն իր հերթին կարող է դեպի Եվրոպա կամուրջ հանդիսանալ Ղազախստանի համար: Ղազախստան-Հայաստան հարաբերությունները կարող են նաև քաղաքակրթությունների երկխոսության լավ օրինակ ծառայել:

2) Խաղաղաշինական նախագիծ “Միասին”  (“Together!”)

“Եվրոպական Ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ իրականացնում է “Միասին” խաղաղաշինական ծրագիրը, որի շրջանակներում մի շարք երաժիշտներ, բանաստեղծներ, դիզայներներ և PR մասնագետներ Հայաստանից, Ադրբեջանից ու Ղարաբաղից ներկայացրել են իրենց ստեղծագործությունները “Խաղաղություն” թեմայով:

Մասնակիցները մասնակցել են խաղաղաշինություն, հանդուրժողականությոուն, թշնամու կերպար թեմաներով թրենինգ կուրսերի:

Մասնակիցների ներկայացված աշխատանքները տեղադրվել են նախագծի Ֆեյսբուքյան էջի վրա քվեարկության համար: Հաղթողները հանդիպումներ կունենան Թիֆլիսում միասնական աշխատանքի վրա աշխատելու համար (երգ, լոգո. սլոգան, PR ծրագիր, լուսանկարներ և վիդեո խաղաղություն թեմայով):

Ծրագրի նպատակն է աջակցել վստահության մթնոլորտի ստեղծմանը երեք թշնամական հանրությունների միջև ստեղծագործական համագործակցության միջոցով: