Գերակայություններ
Կազմակերպությունը մշակում եւ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր ու հետազոտություններ` նվիրված ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, եվրոպական արժեքներին, ՀԿ-ների գործունեություններին, հասարակության մեջ եվրոպական ուղղության լուսաբանմանն ու լոբինգին, եվրոպական եւ եվրո-ատլանտյան կառույցների ամենօրյա գործունեություններին, նրանց նոր ծրագրերին, եւ այլն:
Կազմակերպվում են սեմինարներ, թրեյնինգներ, կոնֆերանսներ, կլոր-սեղաններ, հանրային քննարկումներ եվրոպական արդիական թեմաների շուրջ: Մասնակցություններ են լինում ոչ միայն հայաստանյան, այլեւ արտերկրյա իրադարձություններին, իրականացվում են հեռուստածրագրեր:
Կազմակերպության շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում հետեւյալ բնագավառներում`
- քաղաքական հետազոտություններ,
- լրատվամիջոցների հետ սերտ եւ ամենօրյա կապեր, լրատվադաշտին առնչվող ծրագրեր,
- երիտասարդության հետ կապեր եւ երիտասարդական ծրագրեր,
- գործընկերային կապերի եւ ներգրավվածության խորացում ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում,
- խաղաղարար եւ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի (վերափոխման) ծրագրեր,
- եվրոպական ինտեգրման գործընթացի եւ դրա լուսաբանման մոնիթորինգային ծրագրեր,
- գործընկերային կապերի ամրապնդում եւ խորացում եվրոպական երկրների ՀԿ դաշտի հետ:
Կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ արտասահմանյան մի շարք ՀԿ-ների միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների, պետական մարմինների, ոչ պետական մարմինների, կրթական բարձրագույն կառույցների եւ այլ հաստատությունների հետ:
