European Integration
Եվրոպական ինտեգրացիա Հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Գերակայություններ
    • Կազմակերպության կառուցվածք
    • Մեր թիմը
      • Մեր թիմը. ծանոթացում
      • Անդամներ
    • Անդամագրություն
    • Նպատակն ու խնդիրները
    • Երիտասարդական թև
  • Գործունեություն
    • Իրականացրած ծրագրեր
    • Ընթացիկ ծրագրեր
    • Հրատարակություններ
    • Այլ միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Պատկերասրահ
  • Հետադարձ կապ
  • Armenian
  • English
  • Ռեսուրսների անկյուն
  • Հայտարարություններ
  • Travel Europe
  • Երևանյան մշակութային անցուդարձ
  • Եվրոպական մշակույթ
  • Օրացույց
Շաբաթվա տեսանյութ
Ի՞նչ ծրագրեր են իրականցվում Հայաստանում ԵՄ ֆինանսական աջակցությամբ
« Նախորդ տեսանյութերը
Երաժշտական առաջարկ

Patrick Fiori - Dans tes yeux chaque jour

« Նախորդ երաժշտական առաջարկները
Շաբաթվա նկար
Էլ Գրեկո - “Մոգերի երկրպագությունը” 1565-1567թթ.; կտավում պատկերված է Աստվածաշնչյան այն իրողությունը, երբ Հիսուսի ծնունդից անմիջապես հետո, արևելքից մոգեր եկան Երուսաղեմ` նրան երկրպագելու:  Էլ Գրեկո - “Մոգերի երկրպագությունը” 1565-1567թթ.; կտավում պատկերված է Աստվածաշնչյան այն իրողությունը, երբ Հիսուսի ծնունդից անմիջապես հետո, արևելքից մոգեր եկան Երուսաղեմ` նրան երկրպագելու:
« Այլ առաջարկներ

Եվրոպական արվեստ

[Show as slideshow]
Այսբերգներ
Չեսմայի ճակատամարտը
 «Երկնագույն քարանձավ Նեապոլում» (1841թ.) – նկարիչ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900); նկարը պահպանվում է Դոնեցկի Արվեստի Թանգարանում, Ուկրաինա
«Քաոս. Աշխարհի արարումը» (1841) - հեղինակ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900); Ցարական Ռուսաստանի հայազգի նկարիչ; Նկարը պահվում է Մխիթարյան Միաբանության թանգարանում; Սբ. Ղազար կղզի, Վենետիկ, Իտալիա
 “Թեոդոսիայի ծովածոցը. Արևածագ” (1855), կտավ, յուղաներկ, Հովհաննես Այվազովսկի (1817 - 1900), պահված է Հայաստանի ազգայի պատկերասրահում
 Փոթորիկ Այա հրվանդանում (1875) - նկարիչ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900)
 «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892) - հեղինակ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900); կտավի ստեղծման հիմք է հանդիսացել հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցած դարակազմիկ մի իրադարձություն՝ Հայոց եկեղեցու առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորչի շնորհիվ Տրդատ Գ Մեծ Արշակունու կողմից 301թ.-ին քրիստոնեությունն աշխարհում առաջինը որպես պետական կրոն ճանաչելու իրողությունը:
«Իններորդ ալիք» (1850) - հեղինակ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900); Նկարում պատկերված է ալեկոծ ծովը և նավաբեկյալ մարդիկ։ Արևի շողերը լուսավորում են հսկայական ալիքները: Նրանցից ամենամեծը՝ իններորդ ալիքը, սպառնում է խորտակել մարդկանց, որոնք փորձում են փրկվել՝ խորտակված նավի կայմից կառչած։
«Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» (1892) - հեղինակ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900); կտավում պատկերված է ռուսական «Մերկուրի» բրիգի ծովամարտը թուրքական էսկադրայի գերազանցող ուժերի դեմ: Դեպքերը տեղի են ունեցել այն ժամանահատվածում, երբ «Մերկուրին» պարեկություն էր անում Սև ծովում և Բոսֆորի նեղուցում: Արտացոլված դեպքը տեղի է ունեցել 1829 թվականի մայիսի 14-ին, երբ «Մերկուրի» բրիգը թույլ քամու պատճառով չկարողացավ հեռանալ թուրքական նավերի հետապնդումից:
« Նոյն իջնում է Արարատից» (1889) - հեղինակ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900); նկարում պատկերված է Հին կտակարանից հատված, երբ Նոյն իր ընտանիքի անդամների և բազմաթիվ կենդանիների հետ Համաշխարհային ջրհեղեղից հետո իջնում է Արարատ լեռից։ Այվազովսկին Մեծ ջրհեղեղից հետո կտավում ճնշող դատարկություն է պատկերել, որի ֆոնին վեհությամբ բարձրանում է Արարատ լեռը։ Մարդկանց փոքր ֆիգուրներն ու Արարատի մեծությունը կարծես հաստատում են բիբլիական անխուսափելիությունը: Մարդկանց խումբը շարքով դեպի ձախ է գնում, նրանցից անջատ հայրապետական խումբը թեքվել է աջ:
 « Հիսուսը քայլում է ջրերի վրայով» (1888) - հեղինակ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900); կտավը ստեղծելու հիմք է հանդիսացել Ավետարանի այն հատվածը, երբ Հիսուսը քայլում է ծովի ալիքների վրայով: Լուսաբացին մոտ Հիսուսը լուսնի լույսի ներքո հեռվից նկատում է աշակերտների նավակը։ Ուժգին քամուց ծովը սաստիկ ալեկոծվում է, և առաքյալները «դժվարությամբ են թիավարում, քանի որ քամին հակառակ կողմից է փչում»: Հիսուսն իջնում է սարից և սկսում է ալիքների վրայով քայլել դեպի իր աշակերտները։ Երբ նա նավ է մտնում քամին սկսում է հանդարտվել:
«Պուշկինը Սև ծովի ափին» (1887) - հեղինակ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900); Ցարական Ռուսաստանի հայազգի նկարիչ; 1836 թվականին Սանկտ Պետերբուրգի ցուցահանդեսներից մեկում պատանի նկարիչ Այվազովսկին ծանոթանում է գրչի վարպետ Ալեքսանդր Պուշկինի հետ։ Այվազովսկին միշտ գնահատել է բանաստեղծի գործունեությունը և հիացած էր նրա տաղանդով, իսկ անձնական ծանոթությունից հետո բանաստեղծը դարձել էր նրա ոգեշնչման աղբյուրը։1880 թվականին Այվազովսկին նույնիսկ ստեղծել է աշխատանքների մի ամբողջ ցիկլ, որը նվիրել է Պուշկինին: «Պուշկինը Սև ծովի ափին» նկարը Այվազովսկին կերտել է բանաստեղծի մահվան հիսնամյակին:
 «Տագնապալի աղետ» կամ «Սև ծով» (1881) - հեղինակ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900); կտավում տագնապալի աղետ է ներկայացված: Երկինքը ծածկված է ամպերով, սպասվում է փոթորիկ, իսկ հորիզոնում միայնակ առագաստանավը շտապում է վերադառնալ նավահանգիստ: Նայելով նկարին՝ կարելի է զգալ, թե ինչպես են հզոր ու մռայլ ալիքները գալիս ուղիղ դիտողի ուղղությամբ: Աշխատանքը համարվում է Այվազովսկու ամենահզոր կտավներից մեկը:
«Իսրայելացիների ելքը Կարմիր ծովի միջով» (1891) - հեղինակ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900); Ցարական Ռուսաստանի հայազգի նկարիչ; կտավում պատկերված է Աստվածաշնչյան «Ելից» գրքում նկարագրված դրվագներից մեկը՝ Կարմիր ծովով  իսրայելացիներին հետապնդող եգիպտական բանակի ոչնչացումը: «Ելից» գրքի համաձայն` Աստծո պատվերով Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի Կարմիր ծովը։ Հենց այդ պահին Աստված արևելյան սաստիկ քամի բարձրացրեց։ Եվ ահա ծովի ջրերը ճեղքվեցին ու ճանապարհ բացեցին: Եվ այսպես, իսրայելացիները սկսեցին քայլել ծովի չոր հատակի վրայով։ Եվ երբ նրանք բարեհաջող կերպով անցան դեպի ծովի մյուս ափը, եգիպտական բանակը սրընթաց մտավ ծովը։ Երբ բոլորն արդեն ծովի մեջ էին, Աստված կրկին պատվիրեց Մովսեսին գավազանը մեկնել դեպի Կարմիր ծովը: Մեկնելուն պես` ջրերը երկու կողմից ետ եկան ու ծածկեցին եգիպտացիներին իրենց կառքերի հետ միասին։
 «Ծիածան» (1873թ.) – նկարիչ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900); նկարում երկու դրվագ է պատկերված: Կտավի հետնամասում երևում է այն պահը, թե ինչպես է խորտակվող նավն աստիճանաբար իջնում փոթորկվող ծովի հատակը։ Հուսահատված նավաստիները փորձում են փրկվել նավակներով։ Նավապետը ցույց է տալիս ճիշտ ուղղությունը, թե որտեղով պետք է ընթանալ։ Սակայն, միևնույն ժամանակ նկարի առաջնամասում նկատելի է, թե ինչպես է նավաստիների հուսահատությունը վերածվում ուրախության: Երկնքում հայտնվում է ծիածանը, ինչն էլ փրկության հույս է տալիս: Ալիքները հանդարտվում են, և վտանգն անհետանում է:
 “Հուդայի մատնությունը” (1834), Հովհաննես Այվազովսկի (1817 - 1900), կտավն արված է մոխրագույն թղթի վրա իտալական մատիտով: 1834 թվականին Այվազովսկին Ակադեմիայից հանձնարարություն էր ստացել նկարել բիբլիական թեմատիկայով: Կտավում պատկերված է այն պահը, երբ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Հուդա Իսկարիովտացու մատնության հետևանքով հրեա քահանայապետերը բռնել են տալիս Հիսուս Քրիստոսին, որից հետո էլ խաչելության են դատապարտում նրան։
Շաբաթվա խոսքը »
Մի´ վախեցեք ձեր վրա հարձակվող թշնամիներից: Վախեցե´ք բարեկամներից, որոնք քծնում են ձեզ:
Ալվարո Օբրեգոն
Վերջին լուրեր
  • ԵՄ-ն կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը

    Եվրոպական...կարդալ ավելին »

  • Նորությունների արխիվ
Էլ. գրքեր »
Կայքի նորություններ
  • «Պատկերացրեք Եվրոպան» գաղափարական մրցույթը հրավիրում է բոլորին ներկայացնելու 2050 թվականի Եվրոպայի մասին իրենց տեսլականը

    Ո՞րն է քո տեսլականը 2050 թվականի Եվրոպայի մասին: Ներկայացրու գաղափարդ և միացիր «Պատկերացրու Եվրոպան» գաղափարական մրցույթին Պատկերացրեք Եվրոպան գաղափարական մրցույթ է, որը հրավիրում է բոլորին (անկախ տարիքից և ազգությունից) ներկայացնելու… կարդալ ավելին »

Link to my Facebook Page
Link to my Rss Page
Link to my Twitter Page
Link to my Youtube Page
Facebook
Հասցե՝ Վարդանանց 28/2-34,
0070 Երևան, ՀՀ
Հեռ. /+374 10/ 528 472
Էլ. փոստ՝ info@europeanintegration.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2002-2014