«Խաղաղությունը» Ձեր երգերում. մրցույթ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի կողմից

ԽաղաղությունըՁեր երգերում. մրցույթԵվրոպական ինտեգրացիաՀԿ-ի կողմից


“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մեկնարկում է “Միասին” ծրագիրը, որի շրջանակում ուրախ ենք հայտարարել “Խաղաղություն” թեմայով երգի երաժշտության և խոսքերի մրցույթ:

 Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 40 տարեկան, վերջին 3 տարիների ընթացքում ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալած անձինք: Հեղինակների ռուսերենի իմացությունը պարտադիր է:

Եթե ցանկանում եք մասնակցել մրցույթին, info@europeanintegration.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և Ձեստեղծագործություններից (երգի երաժշտություն կամ խոսքեր) 3 օրինակ: Խնդրում ենք նամակն ուղարկել “Մրցույթի մասնակացության հայտ” նշումով:

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-588-911 հեռախոսահամարով:

Կանխավ շնորհակալություն,

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ